ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Կորպորատիվ հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր
Ֆիզիկական հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր
ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Էքուիթի Էյ Էմ Ընկերությունը (հետագայում՝Բրոքեր) Հաճախորդներին ծառայություններ է մատուցում հաճախորդներից արտարժույթով, ապրանքային և ֆոնդային ինդեքսներով գնային տարբերության պայմանագրերով (CFD) գործարքների կատարման հանձնարարականներ ընդունելու և հաղորդելու միջոցով: Բրոքերը իր հաճախորդներին չի տրամադրում խորհրդատվություն արտարժույթներում, ապրանքային և ֆոնդային ինդեքսների գնային տարբերության պայմանագրերում (CFD), ներդրում անելու վերաբերյալ և որևէ կերպ չի երաշխավորում կամ չի խրախուսում այս կամ այն ներդրման կատարումը:
Մատուցվող ծառայությունների պայմանների և միջնորդավճարների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:
Մատուցվող բրոքերային ծառայությունների դիմաց հաճախորդը վճարում է հետևյալ գումարները` միջնորդավճարներ, սպրեդ, իսկ սվոպ և շահաբաժնային վճարները կարող են ինչպես գանձվել հաշվից, այնպես էլ մուտքագրվել հաշվին՝ կախված գործարքի տեսակից: Միջնորդավճարների, սվոպ և շահաբաժնային վճարների հաշվարկման բանաձևերի մասին առավել մանրամասն տեղեկատությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Միջնորդավճարները գանձվում են հաճախորրդի բացված հաշվի արժույթով: Միջնորդավճարները գանձվում են դիրքի բացման պահին, իսկ սվոպ և շահաբաժնային վճարները՝ կախված դիրքի տեսակից, հաշվարկվում են օրական կտրվածքով:
Հաճախորդը Բրոքերի հետ պայմանագիրը ստորագրելով՝ համաձայնվում է Բրոքերին տրամադրել համապատասխան կոնտակտային տվյալներ, որով Բրոքերը կարող է կապնվել Հաճախորդի հետ համապատասխանաբար էլ. փոստով, փոստով կամ հեռախոսով: Նշված տվյալներից յուրաքանչյուրի փոփոխության դեպքում Հաճախորդը պետք է անհապաղ ծանուցի Բրոքերին. հակառակ դեպքում Հաճախորդը կրում է այն չանելու հետևանքով հնարավոր բացասական հետևանքների ռիսկը:
Կոնտակտային տվյալները ներառվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում:
Ընկերության բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում պայմանագիրը կնքվում է առանց ժամկետի նշման: Ցանկացած դեպքում հաճախորդի
կողմից պայմանագիրը կարող է միակողմանիորեն լուծվել՝ Բրոքերին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով :
Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում Բրոքերը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող դրամական միջոցները :
Հաճախորդները պետք է տեղեկացված լինեն որոշակի ներդրումների տեսակների և առևտրային ռազմավարությունների բնույթի ու դրանց հետ կապված ռիսկերի մասին:Ֆինանսական շուկաներում գործարքները կարող են հանգեցնել Հաճախորդի ներդրումները կորցնելուն: Ավելի մանրամսն ռիսկերի մասին տեղեկանալու համար, սեղմեք այստեղ:
Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում Բրոքերը МТ4 Առևտրային Հարթակի միջոցով Հաճախորդներից ընդունում է ֆինանսական շուկայի գործիքներովգործարքների կատարման պատվերներ: Բրոքերը Հաճախորդից ընդունում է պատվերներ և փոխանցում կատարման դրանք МТ4 հարթակի ֆունկցիոնալին համապատասխան:Բրոքերը Հաճախորդների այլ հավասար պայմաններ ունեցող պատվերները կատարում է ըստ դրանց ստացման հերթականության: Առանձին դեպքերում Բրոքերը ողջամիտ ջանքեր կգործադրի Հաճախորդին հեռախոսակապի, հեռահաղորդակցության միջոցներից Սկայպ հավելվածի միջոցով աջակցություն ցուցաբերելու համար, (եթե այլ բան նախատեսված չէ գրավոր) և Բրոքերը Հաճախորդի պատվերները կփոխանցի բանկերին, միջնորդ բրոքերներին, և դիլերներին միայնկատարման համար: Բրոքերի համաձայնության դեպքում Հաճախորդը կարող է Բրոքերին հանձնարարություններ տալ հեռախոսակապի միջոցով: Հեռախոսակապով որևէ հրահանգ ստանալու դեպքում Բրոքերը կարող է Հաճախորդին խնդրել հաստատել այդ հրահանգները գրավոր: Ինքնության հաստատման նպատակով Հաճախորդին նախապես տրամադրվում է հեռախոսային գաղտնաբառ : Ավելի մանրամասն Հաճախորդների պատվերների կատարման քաղաքականության մասին սեղմեք այստեղ
Հաճախորդների գործարքները իրականացվում են ֆոնդային բորսայից դուրս չկարգավորվող շուկայում:
Ընկերության շահերի բախման քաղաքականությանը ծանոթանալու համար, խնդրում ենք սեղմեք այստեղ
Ստորև ներկայացնում ենք մեր վերահսկող մարմնի կողմից, ինչպես նաև մեր կողմից՝ Ընկերությունների մասին քաղաքականության համաձայն պահանջվող փաստաթղթերի ցանկը: Խնդրում ենք լրացնել կից դիմումաձևերը և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ստորև ներկայացված ցանկին համապատասխան:
Կորպորատիվ հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր
Դիմումաձևում ներկայացված յուրաքանչյուր Բաժնետերի, Տնօրենի, Վստահված Անձի բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ՝ տրված երրորդ կողմից, օրինակ՝ բանկայինքաղվածք, կոմունալ վճարների քաղվածք, որոնք պետք է ունենան ոչ ավել քան երեք ամսվա վաղեմություն:
Եթե հաճախորդը կամ հաճախորդի բաժնետերերը չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ, ապա անհրաժեշտ է լրացնել W8Ben-E ձևը
Եթե հաճախորդը կամ հաճախորդի բաժնետերերը հանդիսանում են ԱՄՆ քաղաքացիներ, ապա անհրաժեշտ է լրացնել FATCA (w9) ձևը
Դիմումատուն,փաստաթուղթը կարդալուց և ստորագրելուց հետո, պետք է ներկայացնի
Ֆիզիկական հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր
Պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի (օրինակ՝ անձնագիր կամ ID քարտ) որակյալ գունավոր պատճեն՝ MRZ (machine readable zone) համակարգով:
Բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ՝ տրված երրորդ կողմից, օրինակ՝ բանկային քաղվածք, կոմունալ վճարների քաղվածք, որոնք պետք է ունենան ոչ ավել քան երեք ամիս վաղեմություն:
ԱՄՆ հարկային գանձումների և հաշվետվությունների նպատակով շահառուի օտարերկրյա կարգավիճակի մասին Հավաստագիր (ֆիզիկական անձանց համար)։
Մաս 1.
1-4 կետերը լրացնել
5-րդ կետը բաց թողնել
6-րդ կետը լրացնել (հարկային նույնականացման համար, օրնակ՝ Չինաստանում անձի հարկային նույնականացման համարը նշված է առաջին տողում)
7-րդ կետը բաց թողնել
8-րդ կետը լրացնել:
5․ Որակավորված ներդրող գրանցվելու դիմում
6․Էքուիթի Էյ Էմ-ի Ընդհանուր պայմանները և դրույթները:
Դիմումատուն, փաստաթուղթը կարդալուց և ստորագրելուց հետո, պետք է ներկայացնի սկանավորված տարբերակը:
Թարմացվել է՝ 04.06.2021, 12:10